• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված արարողություն՝ Կուրբըվուա քաղաքում

04 մայիսի, 2024

Մայիսի 4-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցեց փարիզամերձ Կուրբըվուա (Courbevoie) քաղաքում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ոգոկոչման հանդիսավոր միջոցառմանը:

Կուրբըվուայի քաղաքային գերեզմանատանը գտնվող Հիշատակի կոթողի առջև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգեցին և ծաղկեպսակներ զետեղեցին Հայաստանի դեսպանը, Կուրբըվուայի քաղաքապետ Ժակ Կոսովսկին, Ֆրանսիայի Սենատի անդամներ Ռոժե Կարուչին և Մարի-Դո Աեշլիմանը, քաղաքային ավագանու ներկայացուցիչները՝ ավագանու անդամ Ժան-Ժակ Սարաջյանի մասնակցությամբ, ինչպես նաև՝ ծաղկեպսակներ զետեղվեցին Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի և Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ Ժորժ Սիֆրեդիի անունից:

Ելույթներով հանդես եկան դեսպան Տոլմաջյանը, Կուրբըվուայի քաղաքապետ Ժակ Կոսովսկին և և Ֆրանսիայի համար մարտնչած ֆրանսահայ զինվորների դիմադրության շարժման անդամների ասոցիացիայի ներկայացուցիչը։

Իր ելույթում Հայաստանի դեսպանը շեշտեց, որ չնայած մասշտաբների տարբերությանը, թե՛ Հայոց ցեղասպանության, և թե՛ դրանից մեկ դար անց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հանդեպ իրականացված էթնիկ զտումը բացահայտ հայատյաց քաղաքականության դրսևորումներն են՝ վկայակոչելով 1915 թվականին գործված ոճրի և վերջինիս անպատժելիության անմիջական ազդեցությունը Հայոց պետականության առջև ներկայումս ծառացած մարտահրավերների վրա: Դեսպանն ընդգծեց Հայոց ցեղասպանության ժխտողականությունը և դրա անպատժելիությունը դատապարտելու կարևորությունը՝ մարդկության դեմ հետագա ոճիրների կանխարգելման համար։

Զինվորական կարգով կազմակերպված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառմանը ներկա էին նաև ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ, Կուրբըվուայի բազմաթիվ բնակիչներ:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: